Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)

Ներքին ձայնը

Ներքին ձայնը

«INTUICIA» (լատիներենից intuitio-intueor, թարգմանաբար նշանակում է ուշադիր նայում եմ) բառը մեկնաբանվում է որպես բնական ճանապարհով որևէ բան ըմբռնելու կարողություն` առանց ապացույցների և հիմնավորումների, ընդ որում սուբյեկտիվ ունակությունը զերծ է տրամաբանական որևէ գործոնից։

 

Ժամանակակից կյանքի ռիթմերը չափազանց արագ են։ Քաղաքականության, տնտեսության, առօրյա կյանքում տեղի ունեցող երևույթները թույլ չեն տալիս ժամանակ հատկացնել ո՛չ մեծ քանակությամբ ինֆորմացիայի ամբողջական մշակմանը, ո՛չ էլ երկարատև մտորումներին։ Հանգամանքներն էլ ավելի հաճախ են մարդկանց ստիպում սեղմ ժամանակամիջոցում ընդունել լուրջ որոշումներ` «այստեղ և հիմա»։ Այս պարագայում առավելություն է համարվում մարդու ինտուիցիայի` այսպես կոչված ներքին ձայնի առկայությունը։ Ո՛չ փայլուն կրթությունը, ո՛չ համակողմանի գիտելիքները, այլ հենց ինտուիցիան։

 

Հասկանալի է, որ ոչ բոլորն են օժտված ինտուիցիայով։ Վաղուց ի վեր համարվել է, որ ինտուիցիան հատուկ է միայն ընտրյալներին, և մինչ օրս շատերը այդպես էլ կարծում են։ Մյուսներն, ընդհակառակը, համոզված են, որ ինտուիցիայով օժտված է ցանկացած մարդ, սակայն մարդիկ տարբեր ձևերով են դրանից օգտվում։

 

Հայտնի անծանոթուհին

 

Երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը, հայտնի ֆինանսիստ և ներդրող Ջորջ Սորոսը իր ինքնակենսագրականում գրում է. «Երբ ես ակտիվորեն ղեկավարում էի Հիմնադրամի աշխատանքները, իմ մեջքը ցավում էր։ Սուր ցավը ես գնահատում էի որպես ազդանշան այն բանի, որ գործերումս ինչ-որ բան այն չէ։ Չնայած, խոստովանեմ, որ դա ներդրված կապիտալը ղեկավարելու ամենագիտական մեթոդը չէ»։

Իսկ բոլորի կողմից սիրված հեռուստաէկրանի աստղ Դեմի Մուրը հարցազրույցներից մեկում նշում է. «...Ինտուիցիան լոկ ներքին մեխանիզմ է, որն օգնում է որոշումներ կայացնելու։ Դա այն է, ինչ որոշ մարդիկ անվանում են ներքին զգացողություն, բնազդ, ձայն, որը մեզ ստիպում է շարժվել այս կամ այն ուղղությամբ»։

Շրջապատող աշխարհը յուրաքանչյուր ժամ փոփոխվում է, և կյանքից հետ չմնալու համար մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ փոփոխությունները։ Սակայն ակնհայտ է, որ դրա համար զգացողության «ստանդարտ» օրգանները բավարար չեն։ Ահա և ստիպված ենք օգտվել խորհրդավոր «ինչ-որ մի բանի ծառայություններից», որից մենք հաճախ փորձում ենք առանձնանալ։

 

Սակայն ֆիզիկական տեսանկյունից ինտուիցիան անշոշափելի է, և հաճախակի այն օգտագործվում է զուտ գործնական նպատակներով։ Օրինակ, ամերիկացի բժիշկ Լորա Դեյը պնդում է, որ ինտուիցիայի օգնությամբ գտել էր կորած մարդկանց, որոնց երբեք չէր էլ տեսել, գուշակում էր ոսկու գինը և Դոու-Ջոնսի ցուցանիշը (ցուցանիշ, որը վեց ամսվա կտրվածքով կանխավ «ցույց է տալիս» ամերիկյան խոշոր ընկերությունների ակցիաների կուրսը), կանխատեսում նոր դեղերի արդյունավետությունը, մշակում դատարանում հարիր պահվածքի ռազմավարություն, որի շնորհիվ կարելի էր կռահել հակառակ կողմի իրավաբանների հարցերը, և այլ բազմաթիվ «հրաշքներ» էր գործում։ Սակայն ամենահետաքրքրաշարժն այն է, որ որքան քիչ գիտենք մենք ինչ-որ մի բանի մասին, այնքան արդյունավետ է աշխատում մեր ինտուիցիան։

 

«Ներդաշնակությունը ստուգել հանրահաշվով»


Սխալ թույլ տալիս մենք հաճախ գլխի ենք ընկնում. «Չէ՞ որ ճիշտ լուծումը մեր գլխում էր պտտվում (հիշե՛ք բազմաթիվ օրինակներ «Հրաշքների դաշտ», «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդումներից)»։ Առաջ եկած հարցի առաջին պատասխանը, որպես կանոն, ճիշտն է լինում։ Սակայն մեզ շփոթեցնում է արագությունն ու հեշտությունը, ինչպես նաև գլխում պտտվող ճիշտ պատասխանի ճշտության տրամաբանական ապացույցների բացակայությունը։ Այդ պատճառով մենք ամբողջ ուժով փորձում ենք կենտրոնանալ և սկսում ենք տենդորեն փնտրել հնարավոր ճիշտ պատասխանը։ Օգնության ենք կանչում տրամաբանությանը, հիշողության մեջ փնտրում դասական «սխեմաները», խորհուրդ հարցնում մասնագետներից։ Սակայն արդյունքում՝ խրվում ենք տեղեկատվության հոսքի մեջ և... սխալվում։ Իսկ հետո վրդովվում ենք, որ «երջանկությունն այդքան մոտ էր, սակայն...»։

 

Արդյո՞ք «վեցերորդ զգայարանը» արժանի է վստահության

 

Նույնիսկ եթե մեր բանականությունը չի ուզում (կամ չի կարող) համաձայնել այն պնդմանը, որ «ներքին հոտառությունը» օգնում է գտնելու գրեթե բոլոր հարցերի պատասխանները, կարևորը դրան հավատալն է։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրն, անշուշտ, մեկ անգամ չէ, որ հանդիպել է «Ձերդ պայծառափայլություն ինտուիցիային». պարզապես չի մտածել, թե ում հետ գործ ունի։ Հիշե՛ք, օրինակ, անծանոթ մարդկանց հանդեպ Ձեզ մոտ առաջացող արձագանքը։ «Հորիզոնում» նոր մարդու հայտնվելը միշտ առաջ է բերում որոշակի զգացողություններ` հաճելի կամ տհաճ։ Եթե Դուք Ձեզ հանգիստ եք զգում, ապա դա «Ձեր» մարդն է։ Եվ հակառակը, եթե Դուք ինչ-որ մեկի հետ անհամատեղելի եք, ապա Ձեր ինտուիցիան սկսում է ազդանշանել վտանգի մասին. առաջանում է ուժերի անկում, հոգնածություն, գրգռվածություն, նվազում է ուշադրությունը, գլխացավն է տանջում, առաջանում է ընկերախումբը լքելու անտանելի ցանկություն, չնայած որ մինչ այդ Ձեզ համար այնտեղ հաճելի էր...

 

Կամ` մեկ այլ օրինակ։ Հենց որ Դուք որևիցե ժամադրության համաձայնություն եք տալիս, իրավիճակի գնահատմանն իսկույն միանում է ինտուիցիան։ Եթե առաջիկա հանդիպումը ցանկալի չէ, «ներքին ձայնը» սկսում է Ձեզ «հակառակը համոզել», իսկ եթե Դուք նրան չեք լսում, ապա հանկարծակի սկսվում են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք կտրուկ փոխում են բոլոր ծրագրերը և այդպիսով խոչընդոտում այդ հանդիպմանը։ Անգամ առավոտից վատ տրամադրությունը նույնպես ինչ-որ կերպ հուշում է սպասվելիք որևէ տհաճ իրադարձության մասին։ Ահա և ստացվում է, որ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում Դուք ստիպված եք «լսել Ինքներդ Ձեզ», քանի որ դա բազմաթիվ սխալներից, խնդիրներից և անգամ փորձանքներից խուսափելու ամենաճիշտ միջոցն է։ Ի դեպ, ոչ միայն ներկայում, այլև ապագայում։

 

''Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան''


Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները.

Հարցերին պետք է պատասպանել ''Այո'' (1 միավոր) կամ ''Ոչ'' (0 միավոր)։

 

  1. Բազմապիսի խաղեր խաղալիս Դուք արա՞գ եք կռահում պատասխանները։

  2. Արդյո՞ք դրամական խաղեր խաղալիս մի քանի անգամ անընդմեջ հաջողությունների հասել եք։

  3. Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ Ձեր տունը հարմարավետ և երջանիկ է։

  4. Ցանկություն ունեցե՞լ եք մոտիկից ծանոթանալու այն մարդու հետ, որին տեսել եք ընդամենը մի ակնթարթ։

  5. Եղե՞լ է այնպես, որ Դուք նախքան հեռախոսազանգին պատասխանելը իմացել եք, թե ով է զանգահարում։

  6. Երբևէ լսե՞լ եք ներքին մի ձայն, որը Ձեզ հուշել է, թե ինչ անել։

  7. Դուք հավատո՞ւմ եք ճակատագրին։

  8. Երբևէ եղե՞լ է այնպես, որ Դուք նախօրոք իմացել եք, թե ինչ կասի դիմացինը։

  9. Երբևէ տեսե՞լ եք այնպիսի երազ, որը հետագայում իրականացել է։

  10. Երբևէ իմացե՞լ եք նամակի բովանդակության մասին մինչ այն կարդալը։

  11. Ավարտո՞ւմ եք արդյոք նախադասությունը խոսակցի փոխարեն։

  12. Եղե՞լ է արդյոք այնպես, որ հիշելով մի մարդու մասին, որի հետ վաղուց չեք շփվել՝ Դուք հանկարծ ստացել եք նրանից բացիկ, նամակ կամ պարզապես հանդիպել եք նրան։

  13. Լինո՞ւմ է այնպես, որ Դուք, անբացատրելի պատճառներից ելնելով, չեք վստահում մարդկանց։

  14. Հպարտանո՞ւմ եք արդյոք մարդուն առաջին հայացքից բնութագրել կարողանալու Ձեր ունակությամբ։

  15. Եղե՞լ է արդյոք Ձեզ մոտ այնպիսի զգացողություն, որ այն, ինչ Ձեզ հանդիպում է, Դուք արդեն տեսել եք։

  16. Հրաժարվե՞լ եք արդյոք ինքնաթիռով թռչելուց` վախից, որ այն կարող է վթարի ենթակվել։

  17. Արթնացե՞լ եք արդյոք գիշերը Ձեր բարեկամի կամ մտերիմ ընկերոջ առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող անհանգստության զգացումով։

  18. Եղե՞լ է, որ Դուք այս կամ այն մարդու հանդեպ զգաք հակակրանք։

  19. Եղե՞լ է այնպես, որ որևիցե իր կամ հագուստ տեսնելով՝ Դուք հասկացել եք, որ անպայման պետք է այն ունենաք։

  20. Հավատո՞ւմ եք սիրուն՝ առաջին հայացքից։

 

Թեստի արդյունքները

 

0 միավոր՝ Դուք ընդհանրապես չեք զարգացրել Ձեր ինտուիցիան, սակայն Ձեր ենթագիտակցության խորքում այն գոյություն ունի։ Փորձե՛ք հաճախակի թույլ տալ ինտուիցիային դրսևորվել, և ակտիվորեն օգտագործեք այն։

 

1-9 միավոր՝ ինտուիցիան Ձեզ մոտ բավականին լավ է զարգացած, սակայն Դուք ոչ միշտ եք օգտագործում Ձեր ինտուիտիվ զգացողությունները։ Աշխատե՛ք հաճախակի առաջնորդվել Ձեր ''ներքին ձայնով'' և որոշումներ կայացնելիս, սովորե՛ք հետևել գլխում ծագած հենց առաջին մտքին։ Իսկ եթե Դուք պետք է լուծեք բավականին դժվար խնդիր, ապա փորձե՛ք թուլանալ. մաքուր օդ շնչե՛ք, լոգա՛նք ընդունեք, պառկե՛ք հանգստանալու. այս ամենը խթանում է նոր մտքեր և գաղափարներ։ Գրառե՛ք գլխում ծագած բոլոր մտքերը և ուշադրությամբ Ինքներդ Ձեզ քննարկե՛ք հնարավոր բոլոր տարբերակները։ Լավագույն լուծումներն անմիջապես կառանձնանան։

 

10-20 միավոր՝ Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է զարգացած. Դուք օժտված եք արտասովոր կարողություններով և չեք վախենում վստահել Ձեր ''ներքին հոտառությանը''։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի նույնականությունը

Դեղի` այլ ապրանքից տարբերակող առանձնահատկությունները պետություններին հարկադրել են ընդունել առանձին օրենք, սահմանել խիստ հսկողություն և ստեղծել դեղերի շրջանառության կարգավորման և դեղերի...

Դեղագործական շուկա
''Արմեդա'' մշակութային ակումբը
''Արմեդա'' մշակութային ակումբը

Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...

Ասոցիացիաներ
Հայ օգնության ֆոնդ
Հայ օգնության ֆոնդ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) հիմնադրվել է 1988 թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին ի թիվս այլ ծրագրերի իրականացրել է բժշկական ուղղվածության մի շարք ուշագըրավ...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում Հրատապ թեմա Հայաստանում Ասոցիացիաներ
«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…
«Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը»» հաղորդումը. վարկանիշներ և ոչ միայն…

Ինչպես ասում են` կա երկու նորություն` լավ և վատ։ Որի՞ց սկսեմ։ Սկսեմ լավից, որովհետև ավելի համառոտ է ու պարզ. «Բժիշկ Դավիթ Պետրոսյանի «Դեղատոմսը» հաղորդումը տեղափոխվել է նոր և ավելի ընդարձակ...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հիմնական հուզական պահանջմունքները
Հիմնական հուզական պահանջմունքները

Որո՞նք են հիմնական հուզական պահանջմունքները; Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը...

Հոգեկան առողջություն Ես
Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ
Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ

''...Ես իսկապես սիրում եմ իմ մասնագիտությունը և համոզված եմ, որ այլ ասպարեզում չէի կարողանա աշխատել...'' Հարցազրույց բժիշկ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի հետ...

Բժշկի ընդունարանում
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Բժիշկ-արվեստագետ
Պոռնոգրաֆիան այսօր
Պոռնոգրաֆիան այսօր

Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում...

Հրատապ թեմա Հայաստանում
Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին
Վագինիտ` խնդիր, որը հուզում է շատերին

Վագինիտը (լատիներեն` vagina - հեշտոց բառից) հեշտոցի լորձաթաղանթի բորբոքումն է։ Տարբերակում են մի քանի տիպի վագինիտներ (կոլպիտ)` ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն, մեխանիկական և քիմիական...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր

Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար...

Վիտամիններ և միներալներ Առողջ և գեղեցիկ
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան
Որքանո՞վ է զարգացած Ձեր ինտուիցիան

Անգլիացի հոգեբան Վ. Կոուլմանը բոլոր ցանկացողներին առաջարկում է գնահատել իրենց ինտուիտիվ կարողությունները:

Հարցերին պետք է պատասպանել ''Այո'' (1 միավոր) կամ ''Ոչ'' (0 միավոր)...

Թեստեր Ես
Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական
Երկար վարսերը որպես կանացի գեղեցկության գրավական

Գաղտնիք չէ, որ գեղեցիկ ու փարթամ մազերը թաքցնում են թերությունները։ Առողջ և փայլող մազեր ունենալու մասին երազում է ամեն կին։ Իսկ որպեսզի երազանքն իրականություն դառնա, հարկավոր է պատշաճ կերպով հոգ տանել մազերի մասին...

Մազերի խնամք
Երջանկություն է, երբ երեխան առողջ է
Երջանկություն է, երբ երեխան առողջ է

Երեխայի լույս աշխարհ գալուն պես ծնողների միակ մտահոգությունն իրենց փոքրիկի առողջ, գեղեցիկ և խելացի լինելու մասին հոգ տանելն է։ Այդ իսկ պատճառով թե՛ ծնողների և թե՛ մանկաբույժների ուշադրությունը...

Առողջ երեխա
Համակարգիչ առանց վնասակար հետևանքների
Համակարգիչ առանց վնասակար հետևանքների

Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը...

Աշխատավայրում Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ